Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը՝ երեկ՝ մայիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 23։45-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի թիվ 18 շենքի դիմաց բախվել են 21-ամյա Կարեն Զաքարյանի վարած Volkswagen մակնիշի 21 ՍՕ 105 համարանիշի և 26-ամյա Մովսես Միսակյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 090 ՍՕ 12 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու ուղևորներ, 30-ամյա Թաթուլ Զաքարյանը, 26-ամյա Դավիթ Մխիթարյանը և 26-ամյա Գևորգ Ավոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներից Թ. Զաքարյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արմավիրի պահպանության բաժնում։ ©shamshyan.com http://shamshyan.com/arm/2013-05-12-shamshyan-armavir.html