ՀՀ կառավարությունն ընդունած նախագծով որոշում կայացրեց Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի հաշվեկշռում հաշվառված «Վաղարշապատի Ներսիսյան թիվ 6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հանրակացարանում բնակվող ՀՀ քաղաքացիներին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները` համապատասխանաբար սեփականության իրավունքով և ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով:
ՀՀ Արմավիրի մարզպետին հանձնարարվել է 6-ամսյա ժամկետում կնքել բնակելի տարածքների նվիրատվության պայմանագրեր՝ նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման և պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին: