«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստները ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղարկությունում պարտվելուց հետո վերադարձել են Անգլիա:

Հիշեցնենք, որ Մակեդոնիայում տեղի ունեցած խաղում Մադրիդի «Ռեալ»-ը հաղթել է 2:1 հաշվով:

Հաջորդ խաղը մանչեսթերցիները կանցկացնեն օգոստոսի 13-ին՝ Անգլիայի առաջնության շրջանակներում մրցելով «Վեսթ Հեմ»-ի հետ: