Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, պարզել են օգոստոսի 10-ին Երևանում 30-ամյա Բարսեղ Գեգoղլյանին հրազենային վնասվածք պատճառած կասկածյալի ինքնությունը:

Ինչպես հայտնում է աղբյուրը` ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության, Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին է ինքնակամ ներկայացել Երևան քաղաքի Արամի փողոցի բնակիչ 28-ամյա Հայկ Հովհաննիսյանը, ով նաև քննիչներին է ներկայացրել հանցագործության գործիք հանդիսացող «Սայգա» տեսակի 7.62 x 39մմ տ/չ որսորդական հրազենը:

Քննիչի որոշմամբ հրազենն առգրավվել է, նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով` կասկածյալ Հ. Հովհաննիսյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության, «բարձրավոլտ Էլ.ցանցեր» ՓԲԸ բաժնի պետի տեղակալ:

Նյութի սկզբնաղբյուր՝ Shamshyan.com