Ինչպես գրում է Московский комсомолец-ը, Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում, վաղ առավոտյան, ժամը 5-ին Ռյազանսկի պողոտա մետրոկայարանի մոտ գտնվող առևտրի կետի մոտով անցնելիս են եղել ոչ սթափ վիճակում գտնվող երեք երիտասարդ: Գարեջրի կրպակի մոտ աթոռին նստած է եղել դրա սեփականատերը՝ ծնունդով Հայաստանից՝ 69-ամյա Լյով Քամալյանը, ում «ձյաձյա Լյովա» էին ասում: Նա դուրս էր եկել փողոց՝ մաքուր օդի: Լույս ուրբաթ՝ սափրագլուխը դանակով հարձակվել է հայի վրա, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Երիտասարդներն իրար հետ վեճի են բռնվել, որից հետո հայը փորձել է միջամտել, ինչից հետո երիտասարդներից մեկը հանել է դանակը և հարվածել Լյով Քամալյանի սրտին: Նա տեղում մահացել է:

Երիտասարդները սպանությունից հետո հարձակվել են առևտրի կետի 36-ամյա հաճախորդ, Ղրղզստանի բնակիչ Նուրիկ Մունդուզովի վրա: Նրան նույնպես սպանել են նույն կերպ՝ ինչ հային՝ դանակով հարվածելով սրտին:

Московский комсомолец-ը հայտնում է, որ հարձակվողները հավանաբար սափրագլուխներ են եղել: Ոստիկանությունն ամբողջ քաղաքով փնտրում է սպանողին և նրա ընկերներին: Հաղորդվում է, որ հանցագործն արտաքինից մոտ 30 տարեկան է՝ մոտ 165 սանտիմետր հասակով:

 

Տեսանյութն՝ այստեղ