Երևանի «Էրեբունի» օդանավակայանում ջրատարների օգնությամբ վերալիցքավորվելուց հետո ՌԴ ԱԻ նախարարության հրդեհաշիջման «ԻԼ-76» ինքնաթիռը քիչ առաջ 2-րդ անգամ ուղևորվեց Խոսրովի արգելանոցում բռնկված հրդեհի վայր: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից:
Օգոստոսի 15-ին վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրել է հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվել են ջրալցման վայրերը: Ռուսական «ԻԼ-76»-ը ժամը 08:50-ին իրականացնում էր առաջին թռիչքը: Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում:
«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար օգոստոսի 14-ի ժամը 17:00-ի դրությամբ 63 փրկարար, ՀՀ ՊՆ 124 զինծառայող. 19 բնապահպան, անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:
Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Նախնական տվյալների համաձայն ՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: