«Մենք առաջ ենք քաշելու մեր օրակարգն ու մոտեցումները։ Դեռ երիտասարդ ենք ու երկար ճանապարհ ունենք անցնելու։ Ի տարբերություն մեր ավագ սերնդի, ի վերջո, մինչև 100 տարեկանը քաղաքականությամբ չեն կարող զբաղվել, մենք դեռ անելիքներ ունենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը։
Վարդանյանը նշեց, որ իրենք քննարկումների համար բաց են. «Այն բոլոր ուժերի հետ, ում հետ անցկացրել ենք քաղաքական կոնսուլտացիաներ՝ առ այսօր շփման մեջ ենք»։
Ինչ վերաբեում է «Ծառուկյան» դաշինքի հետ փոխհարաբերություններին, մեր զրուցակիցն ասաց. «Մենք դաշինքի ձևավորման փուլում ենք քննարկումներ անցկացրել, հետագայում քաղաքական ընդհանուր եզրեր չենք ունեցել։ Ես դժգոհություն չունեմ, մեր անձնային դրական հարաբերություններն առ այսօր շարունակվում են և, հազիվ թե, դրանք դառնան քաղաքական։ Մյուս քաղաքական ուժերի հետ շփումը շարունակվում է, մեր խնդիրն է նաև նոր ուժերի ու նոր անհատների ներգրավվելը»։