12 շենք Է այրվում Դոնի Ռոստովում, հրդեհը մարում են ուղղաթիռի օգնությամբ, արտակարգ պատահարի վայրում հրշեջների խմբավորումը մեծանում Է: Այդ մասին օգոստոսի 21-ին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռոստովի մարզի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչությունում:
«Ճշտված տեղեկությունների համաձայն, Նիժեգորոդսկի փողոցում տեղի Է ունեցել մասնավոր մեկհարկանի բնակելի մի տան բռնկում, սաստիկ քամու պատճառով կրակն արդեն 12 շենք Է ընդգրկել Է 6,5 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով»,-ասել Է գործակալության զրուցակիցը:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Տարհանվել Է 300 մարդ:
«Հրդեհին բարդության չորրորդ աստիճան Է տրվել: Խմբավորման կազմն ընդլայնվում Է, հրդեհաշիջման գործում ընդգրկված Է Ռուսաստանի ԱԻՆ-ի Մի-8 ուղղաթիռը: