ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականցված վերահսկողության արդյունքում «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի կոլա Բոթլեր» ՍՊԸ-ում հայտնաբերվել է «Միրինդա Խնձոր» տեսակի գազավորված ըմպելիք, որի մակնշման մեջ նշված է՝ գունանյութ E102 (տատրազին), սակայն բացակայում է պարտադիր նախաշգուշացնող գրառումը:
Ընկերության պահեստում առկա ողջ խմբաքանակի՝ 0.33լ – 19512 շիշ, 0.5 լ – 13549 շիշ, 1.25 լ – 3892 շիշ և 2 լ – 3846 շիշ, իրացումը կասեցվել է, տրվել է շուկայից «Միրինդա Խնձոր» տեսակի արտադրանքի հետկանչի կարգադրագիր: