«Զինծառայողների պաշտպանված կյանքն ու առողջությունը» ծրագրի շրջանակներում «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն ներկայացրեց «ՀՀ բանակի առողջության իրավունքի առանցքային կետերը» ուսումնասիրությունը:
 
Նյութի ստեղծման ընթացքում եղել են քննարկումներ պարտադիր զինվորական ծառայությունն ավարտած երիտասարդների, այլ ՀԿ-ների և ՀՀ ՊՆ ներկայացուցիչների հետ:
 
Ուսումնասիրության մեջ զետեղված են ՀՀ բանակում պարտադիր զինվորական ծառայություն անցնող երիտասարդների առողջության իրավունքի նորմերը, դրանց իրացման հետ կապված խնդիրները, ինչես նաև ֆոկուս խմբերի, անհատական հարցազրույցների և քանակական հետազոտության արդյունքները:
 
Անդրադարձ է կատարվում նաև առողջության իրավունքի նորմերի բարելավմանն ուղղված առաջարկներին, որոնք իրականացնելու համար հետագայում ակնկալվում է համագործակցություն Պաշտպանության նախարարության հետ:
 
Միջոցառմանը ներկայացվեց նաև պարտադիր ժամկետային զինծառայողների առողջության իրավունքի հիմնական կետերիննվիրված սոցիալական հոլովակը, որը սեպտեմբերից հեռարձակվելու է 8 մարզերի հեռուստաընկերություններով:
 
Ծրագիրը ֆինանսավորվում է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեի կողմից: