Հայաստանի կառավարությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանների հանգստի համար կհատկացնի 6 մլն դրամ: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության օգոստոսի 31-ի հերթական նիստում:
«Մենք շարունակում ենք այս ավանդույթը: Միջոցները կհատկացվեն 50 վետերանի համար»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը: