Փարիզի մերձակայքի հանրային այգում փորձնական բացվել է գոտի՝ նախատեսված նուդիստների համար։ Մերկ հանգստի սիրահարների համար հատկացված տարածքը համեմատելի է ֆուտբոլի դաշտի չափսերի հետ։ Այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 15-ը։
Մուտքի մոտ կկախվի վարքի կանոների մասին ծանուցում։
«Մենք իրականացնում ենք դա Փարիզի հասարակական տարածքի օգտագործման հանդեպ մեր անկանխակալ մոտեցման շրջանակում»,-ասել է փոխքաղաքապետ Պենելոպ Կոմիտեսը, ում տրամադրության տակ են գտնվում Ֆրանսիայի մայրաքաղաքի այգիները։