Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը կրկին շեշտել է, որ Թուրքիան դեմ է Իրաքի քրդերի սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեին:
Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Բոզդաղը ևս մեկ անգամ նշել է, որ Թուրքիայի վերաբերմունքը քրդերի անկախության հարցում շատ հստակ է:
«Հանրաքվեն տարածաշրջանին խաղաղություն, կայունություն չի բերելու, այն ոչնչացնելու է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, և ապակայունացնելով հանգեցնելու է անսպասելի խնդիրների»,- նշել է նա:
Բոզդաղը հույս է հայտնել, որ Իրաքյան քրդերը կհրաժարվեն հանրաքվեի իրականացումից և կհետաձգեն այն: