«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության առիթով և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկացրին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի կենտրոնից:
Փառատոնի հիմնադիր խորհրդի որոշմամբ՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրեն է նշանակվել փառատոնի գեղարվեստական տնօրեն, կինոգետ Սուսաննա Հարությունյանը: