Ազգային ժողովի հատուկ նիստում սեպտեմբերի 7-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Նախագահի երդման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը երդում է տվել Սահմանադրությամբ սահմանված կարգով եւ ստանձնել երկրի ղեկավարի պաշտոնը: