Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյան սեպտեմբերի 12-ին իր հավատարմագրերը հանձնեց Կանադայի Գեներալ Նահանգապետ Դեյվիդ Ջոնսթոնին: Արարողությանը, որը տեղի ունեցավ Գեներալ Նահանգապետի նստավայր Քեբեք քաղաքի ամրոցում, ներկա էր նաև Կանադայի նորանշանակ Գեներալ Նահանգապետ Ժուլի Պայետը, ով իր պաշտոնը ստանձնելու է 2017թ. հոկտեմբերի 2-ին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Գեներալ Նահանգապետ Ջոնսթոնը, շնորհավորելով դեսպան Մարտիրոսյանին նշանակման կապակցությամբ, հաջողություն մաղթեց վերջինիս հայ-կանադական երկկողմ հարաբերությունների զարգացման իր առաքելության մեջ։
Իր խոսքում Դեյվիդ Ջոնսթոնը մասնավորապես նշեց. «Այս տարի Կանադան և Հայաստանը նշում են դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, և այս հոբելյանը լավ հնարավորություն է ընձեռում նախանշելու մեր հետագա համագործակցության հեռանկարները: Վերջին տարիների բարձր մակարդակի մի շարք փոխայցելություններ են տեղի ունեցել, մեր կառավարությունների միջև սերտ շփումներ են հաստատվել: Կանադան ուրախ է, որ Հայաստանը հյուրընկալելու է 2018թ. Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը: Նոր և առավել ամուր կապերի ստեղծման համար անհրաժեշտ է միմյանց հետ սերտ երկխոսություն ծավալե»:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար` դեսպան Մարտիրոսյանը վստահեցրեց, որ ջանքեր չի խնայելու` երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացումն առավել խթանելու ուղղությամբ:
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-կանադական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակներ՝ անդրադառնալով նաև համագործակցության առաջիկա ծրագրերին:
Կանադայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Կանադայի Գեներալ Նահանգապետին
18:54 - 14.Սեպտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան