Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրման համար որեւէ խոչընդոտ չկա: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակում արտաքին քաղաքական օրակարգի թեմատիկ նիստում ներկաներից մեկի հարցին ի պատասխան, թե արդյոք հնարավո՞ր է՝ չստորագրվի համաձայնագիրը, այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Մեր կողմից որևէ խոչընդոտ չկա, և մենք որևէ խոչընդոտ չենք ստեղծելու այդ պայմանագրի ստորագրման համար»,-ասաց նա:
Եվրամիության հետ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Արեւելյան գործընկերության՝ նոյեմբերին՝ Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովին: