Դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ դեսպան Գրիգոր Առաքելյանը փետրվարի 25-ին հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Մորթեզա Սարմադիի հետ: Մորթեզա Սարմադին անդրադարձել է երկ ու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարիդրացիական հարաբերություններին և նշել, որ Իրանը հատուկ կարևորություն է տալիս հարևան երկրների հետ հարաբերություններին:

 

Ըստ Սարմադիի' երկու երկրների միջև բարձրաստիճան փոխայցելություններն արդեն իսկ վկայում են, որ հայ-իրանական համագործակցության ընդլայնման ու զարգացման համար որևէ խոչընդոտ չկա:

 

 

Շնորհակալություն հայտնելով իր առաքելության ընթացքում ձևավորված աշխատանքային ջերմ մթնոլորտի համար' դեսպան Առաքելյանն իր հերթին գոհունակություն է հայտնել վերջին շրջանում երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների բազմապատկման առնչությամբ:

 

 

Հանդիպման ավարտին Մորթեզա Սարմադին շնորհակալություն է հայտնել դեսպան Առաքելյանին դիվանագիտական աշխատանքի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: