««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի քրեական շրջապատը՝ «Նեգրի» գլխավորությամբ, սպառնում է Արդվի գյուղի բնակիչներին:
Գյուղացիներին սպառնում են, վախեցնում, փորձում են կաշառելով համոզել, որ արդվեցիներն իրենց դիրքորոշումը փոխեն և համաձայնեն հանքավայրի երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը և ապա հանքավայրի շահագործմանը:
Նշենք, որ Արդվիի ոսկու հանքավայրի շահագործամամբ հետաքրքրված է Վահրամ Բաղդասարյանը, իսկ Վանաձորում հայտնի քրեական տարր «Նեգրը» մշտապես եղել է Վահրամ Բաղդասարյանի աջակիցը: Նախընտրական շրջանում նա աշխատում էր հենց Բաղդասարյանի համար»,- գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: