Հայաստանում սուր շնչառական վարակից մահացության երկու դեպք է արձանագրվել: Այս մասին այսօր' մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը:

Նա, սակայն, չցանկացավ մանրամասնել' նշելով, որ ամեն անգամ նրանց հարազատներին ստիպում են վերապրել այդ ամենը: Իսկ կանչերի ավելացումն Ասոյանը պայմանավորում է նաեւ քաղաքացիների վստահության ավելացմամբ: Նրա ներկայացմամբ' սուր շնչառական գրիպների սպեցիֆիկ դեղահաբերը' տամիֆլյուն, հիվանդանոցներում անվճար են տրամադրվում, սակայն այդ դեղահաբերը դեղատներում չեն վաճառվում:

Ասուլիսի մյուս բանախոսը' ԱՆ պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը, դիմելով բնակչությանը, կոչ արեց չզբաղվել ինքնաբուժությամբ, աշխատանքի չգնալ, զերծ մնալ միջոցառումներից եւ դիմելով բժշկին ստանալ համապաատասխան դեղահաբը: Նա նաեւ խորհուրդ տվեց եղանակին համապաատասխան հագնվել:

Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի/NEWS.am