Հայաստանում մարտի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 251 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421008 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2909913 վերջին մեկ օրում' 3847 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 5875 պացիենտ, նվազել է 597-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 404993 անձ' վերջին մեկ օրում 836 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 8516 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1624 է: