Հայաստանում փետրվարի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 2842 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 399727 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2805028 վերջին մեկ օրում' 7636 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 28040 պացիենտ: Մեկ օրում աճել է 278-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 362004 անձ' վերջին մեկ օրում 2548 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 8123 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1560 է: