Հայաստանում փետրվարի 7-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1631 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 391588 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2783288 վերջին մեկ օրում' 4803 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 28951 պացիենտ: Մեկ օրում նվազել է 730-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 352985 անձ' վերջին մեկ օրում 2349 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 8097 է:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1555 է: