Տոկիոյի «Օկուրա» հյուրանոցի սրահում սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն՝ նվիրված ՀՀ անկախության 26-ամյակին, որը կազմակերպել էր Ճապոնիայում ՀՀ դեսպանությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառմանը ներկա էին մոտ 200 հյուրեր, որոնց թվում՝ Ճապոնիայի Ազգային ժողովի, կառավարության, Արտաքին առևտրի կազմակերպության, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության և պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Տոկիոյում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, «Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնության», Ճապոնահայկական բարեկամության միության անդամներ, գործարարներ, արվեստագետներ, լրագրողներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:
Միջոցառման մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանն անդրադարձավ անկախ Հայաստանի ձեռքբերումներին և երկրի հետագա զարգացմանը միտված ծրագրերին: Հայ-ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի համատեքստում դեսպան Պողոսյանը գոհունակություն հայտնեց տարեցտարի սերտացող փոխգործակցությունից, որի մասին է վկայում նաև վերջերս ՀՀ կառավարության՝ Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրից ազատելու, իսկ ավելի վաղ Ճապոնիայի կառավարության՝ ՀՀ քաղաքացիների համար Ճապոնիա մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ որոշումները:
Դեսպանը համոզմունք հայտնեց, որ վերջերս իրականացված նախաձեռնությունները և փոխայցելությունները նոր խթան կհանդիսանան հայ-ճապոնական համագործակցությունն առավել խորացման համար:
«Ճապոնիա-Հայաստան գործարար և մշակութային նախաձեռնություն» կազմակերպության նախագահ Յասումինե Սատակեն անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ հղեց Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, հայ ժողովրդին և հյուրերին՝ անդրադառնալով հայ-ճապոնական գործարար և մշակութային կապերի հետագա խորացմանն ու զարգացման ուղղված նախաձեռնություններին:
Տոկիոյում Հայաստանի անկախության 26-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել
13:45 - 22.Սեպտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
24/09/18 19:14
Պեկինում տեղի է ունեցել ՀՀ անկախության 27-րդ տարեդարձին և Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելություն
08/05/18 01:40
Սիրիայում ՀՀ դեսպանությունում Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում է կազմակերպվել
22/09/17 19:26
ՀՀ Անկախության օրվան և հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառում
21/09/16 10:38
Մեկնարկել է Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված տոնական զորահանդեսը (Ուղիղ միացում)
21/09/16 10:05
Արամ MP3-ն` Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարության մասնակից (լուսանկարներ)
02/07/24 09:20
«Ժողովուրդ». ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ պետական պարգեւի չի արժանացել
02/09/22 09:00
Արցախի Հանրապետությունը 31 տարեկան է
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան