Կառավարության սեպտեմբերի 28-ի նիստի ընթացքում գործադիրի ղեկավար Կարեն Կարապետյանն անդրադարձավ առցանց մատուցվող ծառայությունների առաջ բերած խնդիրներին և դրամական անկանխիկ միջոցների տրամադրման գործընթացում առկա բացթողումներին:

 


Մասնավորապես, վարչապետը նշեց, որ որոշակի խնդիրներ են առկա առցանց եղանկով երեխայի ծննդյան միանվագ գումարների տրամադրման գործընթացում, ինչը պայմանավորված է վարչարարության ձևական պայմաններով: Վարչապետը նույն խնդիրը մատնանշեց նաև անկանխիկ տարբերակով թոշակների տրամադրման ընթացակարգում, որը պայմանավոված է նաև բանկային համակարգի հետ:

 


Հաշվի առնելով վերոգրյալը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին մինչև այս ամսվա վերջ՝ ձեռնարկել միջոցառումներ վարչարարության ձևական պայմանները վերացնելու ուղղությամբ:
Վարչապետը նախարարին հանձնարարեց այս աշխատանքի ընթացքում համագործակցել նաև Կենտրոնական բանկի հետ՝ ապահովելով միանվագ նպստների և անկանխիկ տարբերակով վճարվող թոշակների անխափան տրամադրումը: