Րաֆֆի Հովհաննիսյանի ու Գագիկ Ծառուկյանի հանդիպման կադրերում Վարդան Օսկանյանը դեմքի բավական դժգոհ ու մտահոգ արտահայտություն ուներ: Նա այդպես էլ չի արտահայտվել այդ հանդիպման ու Հայաստանում հետընտրական գործընթացների հաշվով:
Վարդան Օսկանյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը նախքան ընտրությունները դիտարկվում էին որպես Հայաստանում նոր քաղաքական մշակույթի խորհրդանիշեր: Դա բացատրվում էր ոչ միայն նրանց ամերիկյան ծագմամբ ու նրանով, որ «պատիվ չեն ունեցել» ապրել Խորհրդային երկրում: Ասում էին նաեւ, որ ԱՄՆ-ն այդ գործիչների միջոցով փորձում է իր քաղաքականությունն իրականացնել, եւ ինչպես ասում է դեսպան Հեֆերնը, այնպես անել, որ «Հայաստանը միայն մեկ գործընկեր չունենա»:
Թե Վարդան Օսկանյանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանն, իրոք, հայկական հասարակական-քաղաքական մշակույթում բավական թարմություն են մտցրել: Օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանի հիմնած Ժառանգություն կուսակցությունը փոքր ռեսուրսներով ու կազմով այնքան պրոֆեսիոնալ խորհրդարանական աշխատանք էր իրականացնում, որ փրկում էր ողջ խորհրդարանի դեմքը: Բացի այդ, Ժառանգության պատգամավորները սերտ աշխատում էին քաղաքացիական նախաձեռնությունների հետ եւ կարեւոր հարցերը բարձրացնում քաղաքական մակարդակ:
Վարդան Օսկանյանը հիմնել է Սիվիլիթաս հիմնադրամը, ինչպես նաեւ ՍիվիլՆեթ ինտերնետային հեռուստաընկերությունը, որն ամենապոպուլյար հեռուստաընկերություններից մեկն է: Նա աշխատել է նաեւ քաղաքացիական ոլորտում եւ քիչ բան չի արել դրա կայացման համար:
ՍիվիլՆեթն ուղիղ եթերով հեռարձակում է Րաֆֆիի հետընտրական հանրահավաքները, եւ փաստորեն ամենաակտիվն է ներկայացնում շարժումը: Միեւնույն ժամանակ, հեռուստաընկերությունում պարբերաբար հանդես են գալիս փորձագետներ, ովքեր պնդում են, որ շարժումը կոնկրետ նպատակներ չունի, որ Րաֆֆին անորոշ է խոսում, եւ շուտով այս ամենը կավարտվի:
Ինչպիսի՞ն է Վարդան Օսկանյանի դիրքորոշումը հետընտրական զարգացումների հարցում: Չէ որ նա ինքն էր հանդես գալիս ընտրությունների ժողովրդավարացման, պետության կառավարման հարցում քաղաքացիների ներգրավման պահանջներով: Սակայն Հովհաննիսյանի ու Ծառուկյանի հանդիպմանը Օսկանյանի դեմքի արտահայտությունը խոսում է այն մասին, որ ինչ-որ բան անհանգստացնում է նրան:
Մարդկայնորեն դա հասկանալի է: Չէ որ եթե ԲՀԿ հետ համագործակցությունը չլիներ, Րաֆֆիի տեղում կարող էր լինել Օսկանյանը: Եվ ամեն դեպքում, հազիվ թե դա լիներ Օսկանյանի խոժոռ դեմքի պատճառը:
Մարտի 11-ին սկսվում է Երեւանի ավագանու առաջադրումը, եւ ԲՀԿ ցուցակում ըստ ամենայնի կցանկանան ներգրավել Վարդան Օսկանյանին: Ճիշտ է, արդեն նշվում է, որ ցուցակը կգլխավորի Գուրգեն Արսենյանը, սակայն Օսկանյանին հարկ կլինի կողմոնորոշվել՝ խորհրդանշական իմաստով՝ ՍիվիլՆեթով շարունակել Րաֆֆիի ժողովրդական հանրահավաքների ռեպորտաժները, թե լուսաբանել Արսենյանի նախընտրական արշավը:
Վարդան Օսկանյանը ոչ մի կերպ չի կարողանում ընտրել: Խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ-ն ընտրելը ոչ մի բան չտվեց Օսկանյանին քաղաքական դիվիդենտների տեսքով: Ինչպիսի՞ն կլինի երկրորդ ընտրությունը:
Վարդան Օսկանյանի ու Րաֆֆի Հովհաննիսյանի հարաբերությունները
17:48 - 6.Մարտ.2013
Առաջարկում ենք նաև
22/03/17 21:18
Սեյրան Օհանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և Վարդան Օսկանյանի համատեղ հայտարարությունը՝ Սամվել Բաբայանի ձերբակալության կապակցությամբ
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
05/06/24 08:04
«Ժողովուրդ». Վարդան Օսկանյանի գլխավորած հանձնախումբը կրկին Եվրոպայում է. կքննարկվի արցախցիների Արցախ վերադարձի հարցը
24/11/22 16:20
Արցախից մեկնաբանել են արտգործնախարարի պաշտոնում Վարդան Օսկանյանի և Արա Այվազյանի թեկնածությունը քննարկելու լուրերը
01/08/22 10:30
Ռուս խաղաղապահներն արգելել են Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքն Արցախ՝ թոռան մկրտությանը մասնակցելու
03/05/19 08:57
Վարդան Օսկանյանի ուշագրավ ցուցմունքը. «Ժողովուրդ»
16/01/18 12:13
Հավանաբար կորոշեն պասի օրերին Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելու նպատակահարմարությունը
26/05/17 15:55
Իսկ Սեյրան Օհանյանը պատրա՞ստ է նորից խաղալ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ. Ալեքսանդր Մարկարով
11/04/17 15:07
Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը
20/02/17 20:29
Վարդան Օսկանյանի որդուն ազատ են արձակել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան