Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսին։

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Կիպրոսի Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթելով Կիպրոսին խաղաղություն, առաջընթաց եւ բարգավաճում: