«Հրապարակ» թերթը գրում է.
«Աշունը եկել է, հարսանիքների սեզոնը՝ բացվել, եւ իշխանական էլիտան աչք չի բացում քեֆ-ուրախություններից: Հոկտեմբերի 2-ին «Ֆլորենս» ռեստորանային համալիրում տեղի է ունեցել եւս մեկ էլիտար հարսանիք․ ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի որդին ամուսնացել է Սամվել Կարապետյանի քրոջ դստեր հետ:

 


Հարսանիքին ներկա է եղել հայաստանյան իսթեբլիշմենթը' Սերժ Սարգսյանի գլխավորությամբ' առանց «խնամի-սանիկ» Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Ծառուկյանի:

 


Առաջիկայում եւս մի քեֆ-ուրախություն է սպասվում. հոկտեմբերի 20-ին տեղի կունենա իշխանությունների «լյուբիմչիկ», անպարտելի' «ջրում չխեղդվող, կրակում չայրվող» ՍԱՍ-ի Արտակի դստեր հարսանիքը։ Նա ամուսնանում է Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցային համալիրի համասեփականատերերից մեկի որդու հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում