«Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է, որ նոյեմբերի 25-ին Դիլիջանում գտնվող՝ ՊԵԿ ուսումնական կենտրոնից Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան դարձած կենտրոնի բացումն է։ Այդ օրը Մոնթե Մելքոնյանը կդառնար 60 տարեկան, և երկրի էլիտան՝ ՀՀ նախագահի գլխավորությամբ, կայցելի կենտրոն։

Նախատեսված են տարբեր միջոցառումներ, ելույթ կունենան վարժարանի սաները, զինվորական երգ ու պար, հնարավոր է ցուցադրվի Մոնթեի մասին նկարահանված ֆիլմը։ Ավելի վաղ, կառավարության որոշմամբ, վարժարանը վերածվեց հիմնադրամի և տեղափոխվեց Դիլիջան, որին անհատույց օգտագործման տրվեցին Դիլիջանի Պարզ լճի 5, 24/1 և 26/1 հասցեներում գտնվող շենք-շինությունները: 15,7 մլրդ․ դրամ արժողությամբ կենտրոնը, հիշեցնենք, կառուցվել էր ՊԵԿ-ի համար: Հետո պարտադրվեց, որ մի քանի մեծահարուստներ, այդ թվում՝ Գագիկ Խաչատրյանը, գնեն այն ու նվիրեն ՊՆ-ին։ 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում