Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Լուրը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: «Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)»,-տեղեկացրեց նա:

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրել էին, որ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Մոնթե Մելքոնյանի թիվ 11 դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործ չկա: 

 

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մեծաթիվ աշակերտներ, ծնողներ, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջում են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը: Տնօրենը հրաժարականի դիմումը ներկայացրել է մայիսի 5-ին: