«Հրապարակ» «Երեկ երեկոյան տեղեկացանք, որ քրեական գործ է հարուցվել Դատական դեպարտամենտի աշխատակազմի կադրերի վարչության նախկին պետ Անգին Իսախանյանի նկատմամբ։ Հիշեցնենք, որ նա մի քանի օր առաջ ցուցմունք էր տվել Դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի դեմ, և վերջինս հարցաքննվել էր որպես կասկածյալ՝ կաշառքի գործով։

 

Մենք տեղեկացանք, որ Իսախանյանին թեև նախապես խոստացել են, որ եթե ցուցմունք տա, իր դեմ գործ չի հարուցվի, սակայն ցուցմունք տալուց հետո հարուցվել է՝ որպես կաշառքի միջնորդի։ Երեկ մենք կապվեցինք Իսախանյանի հետ, ով եռանդով հերքեց իր դեմ քրեական գործ հատուցելու փաստը, ասելով, որ ինքը «խորհրդակցության է և այժմ չի կարող խոսել»։ Մենք պարզեցինք, որ իրականում նա գտնվում է ոստիկանության 6-րդ վարչությունում, որտեղ էր նաև Միսակ Մարտիրոսյանը։ Նրանց հետ քննչական գործողություններ էին կատարվում։

 

Նկատենք, որ քրեական պատասխանատվությունից ազատվում է այն անձը, ով կաշառք տալուց առաջ է հաղորդում»,–գրում է թերթը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։