Գվատեմալայի դատարանը քրեական գործ է հարուցել երկրի նախկին նախագահ Օտտո Պերես Մոլինանի նկատմամբ: Նա մեղադրվում է հանցագործ դավադրության, մաքսանենգության և կաշառակերության մեջ: Այս մասին տեղեկացնում է LifeNews-ը:

 

Գվատեմալայի կոնգրեսը սեպտեմբերի 1-ին երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահին զրկել է դատական իմունիտետից, իսկ սեպտեմբերի 3-ին միաձայն հավանություն է տվել նրա հրաժարականին: 64-ամյա քաղաքական գործիչը ժխտում է բոլոր մեղադրանքները և հայտարարում, որ նա ոչինչ չունի թաքցնելու:

 

Գլխավոր դատախազությունը ենթադրում է, որ կառավարության նախկին ղեկավարը գլխավորել է մեծամասշտաբ կոռուպցիոն սխեման, որն ի հայտ է եկել երկրի մաքսային մարմինների գործունեությունում: Այդ գործով արդեն ձերբակալվել է 40 մարդ, այդ թվում փոխնախագահ Ռոքսանա Բալդետին:

 

Պերես Մոլինայի պաշտոնանկությունից հետո երկրի նախագահ է նշանակվել փոխնախագահ Ալեխանդրո Մալդոնադոն: Նա այդ պաշտոնը կզբաղեցնի մինչև 2016 թվականի հունվարը: Նոր նախագահի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 25-ին' ընտրությունների երկրորդ փուլից հետո: