Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Գրանցվել է 86 պատգամավոր: Նիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն սեպտեմբերի 3-ի նիստի ընթացքում քննարկված հարցերը:
Հոկտեմբերի 3-ի նիստում խորհրդարանը քննարկել է կառավարության ներկայացրած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: Արտահերթ ռեժիմով քննարկվել է նաև Հայաստանը Եվրասիական տնտեսական միության կազմից դուրս բերելու «Ելք» խմբակցության հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություն տալու համար Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը, որը կրկին ներկայացրել է «Ելք» խմբակցությունը:
Ժամը 16:30-ից խորհրդարան կժամանեն կառավարության անդամները, ովքեր կպատասխանեն պատգամավորների հարցերին: