Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի երկրորդ նիստը: Nիստի մեկնարկին նախ քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված հարցերը:
Հոկտեմբերի 24-ի նիստում պատգամավորները քննարկել են մե տասնյակից ավել օրենքի նախագծեր, որոնք քվեարկության կդրվեն հոկտեմբերի 25-ի նիստի մեկնարկին: Դրանից հետո պատգամավորները կշարունակեն «Պաշտպանության մասին» օրենքի քննարկումը:
Ժամը 16:30-ին խորհրդարանում կմեկնարկի կառավարության հետ հարցուպատասխանը: Կառավարության անդամները կպատասխանեն պատգամավորների հարցերին: