«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» աղբյուրների վկայությամբ, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը առաջիկայում, թոշակի անցնելու կապակցությամբ, կազատվի աշխատանքից:
Նույն աղբյուրի պնդմամբ՝ նրա փոխարեն ՀՀ նախագահը քննչական կոմիտեի նախագահ կնշանակի Հրաչյա Վարազդատի Բադալյանին:
Հ. Բադալյանը 2001–2013 թթ. եղել է Երևան քաղաքի դատախազ, իսկ 2013 թ. հոկտեմբերից մինչև 2016 թ. հունիս` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Նախագահի հրամանով 2016–ի հունիսի 18–ին աշխատանքից ազատվելուց հետո Բադալյանն ավելի քան մեկ տարի է՝ անգործ է:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում