ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով' Հայկ Գրիգորյանը նշանակել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, Սերժ Սարգսյանը հրամանագիրն ստորագրել է' ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ և 20-րդ հոդվածի 4-րդ մասերը: