Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով Արտակ Կրկյաշարյանը, Սամվել Ավետիսյանը եւ Արման Պողոսյանը նշանակվել են քննչական կոմիտեի նախագահի տեղակալներ:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 11-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արտակ Կրկյաշարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ - զինվորական քննչական գլխավոր վարչության պետ»,-ասված է վարչապետի որոշման մեջ:
Մեկ այլ որոշմամբ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ է նշանակել Սամվել Ավետիսյանին:
Երրորդ որոշմամբ, Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակվել Արման Պողոսյանը: