Ֆուտբոլի 2030 թվականի առաջնությունը հյուրընկալելու համատեղ հայտ կներկայացնեն Ուրուգվայի, Արգենտինայի և Պարագվայի ֆեդերացիաները:

Երեք երկրների նախագահներն այս մասին հայտարարել են ընդհանուր հանդիպման ժամանակ:

2030 թվականին կլրանա աշխարհի առաջնության 100-ամյակը: Աշխարհի առաջին առաջնությունը 1930 թվականին անցկացվել է Ուրուգվայում:

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնությունը կանցկացվի Ռուսաստանում, իսկ 2022թ.-ին Մունդիալը կհյուրընկալի Քաթարը: