Կինեմատոգրաֆիստների միության նոր նախագահն է Հարություն Խաչատրյանը: Նախագահն ընտրվեց հոկտեմբերի 7-ին հրավիրված արտահերթ համագումարում կայացած ընտրության արդյունքում: Հարություն Խաչատրյանն ընտրվեց 88 ձայնով: Նախագահի մյուս թեկնածու Վահե Գևորգյանցը ստացավ 29 ձայն, իսկ Գևորգ Գևորգյանը՝ 17:
Ընտրությանը գրանցվել էր միության 145 անդամ: