«Ժամանակ» թերթը գրում է.
«Հայտնի միջադեպից հետո սկսվել է ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանի հերոսականացումը. տարբեր ՀՀԿ-ականներ նրա պատվին տոնական սեղաններ են բացում և բաժակաճառեր ասում։
Մասնավորապես՝ ուրբաթ օրը ԱԺ իր աշխատասենյակում Գեղամյանի տարած պատմական հաղթանակը տոնելու համար սեղան է գցել ՀՀ Ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանը։ Վերջինս հայտարարել է, որ ինքը ողջունում է բռնությունը, քանի որ միայն բռնության միջոցով կարելի է կարգի հրավիրել չափն անցածներին։
Տոնական սեղաններին հրավիրում են նաև մեր ժամանակների հերոսին, ով առանց ավելորդ համեստության ընդունում է շնորհավորանքները և խոստանում այսուհետ ևս չտխրեցնել իր երկրպագուներին»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում