SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Նարեկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 9-ին Արարատի մարզում տեղի ունեցած վիճաբանության և կրակոցի փաստով:

Ինչպես հայտնում է աղբյուրը, ժամը 22:50-ի սահմաններում Նորամարգ գյուղի Ազատության փողոցի բնակիչ, 46-ամյա Տիգրան Հովհաննիսյանի տան ուղղությամբ գյուղի վերջնամասում ջրահեռացման կանալի մյուս կողմից կրակել են: Տ. Հովհաննիսյանը իր տանից մոտ 50 մետր հեռավորության վրա կրակոցի ձայները լսելով՝ դուրս է եկել ու տեսել է, որ մի քանի երիտասարդներ, որոնցից մեկի ձեռքին որսորդական հրացան է եղել, կրակում են:

Նա դիտողություն է արել երիտասարդներին, ասելով՝ որ իր տան մոտ որսի տարածք չէ և չկրակեն: Սակայն երիտասարդներից Գոքորի տղա Արմենը վիճաբանել է Տ. Հովհաննիսյանի հետ, այնուհետև սպառնացել, որ կսպանի նրան ու դին կգցի ջրատարը, ջուրն էլ կտանի ու նրան չեն գտնի: Ահազանգով գյուղ են ժամանել Ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր սակայն Տ. Հովհաննիսյանի հայտնած մարդկանց չեն հայտնաբերել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գոքորի տղա Արմենը Արարատի մարզի Մրգավետ գյուղի բնակիչ, 27-ամյա Արմեն Գրիգորի Գևորգյանն է, ով աշխատում է «Հրաշք այգի» ՍՊԸ-ի տնօրեն, իսկ նրան ընկերական շրջապատում ճանաչում են Գոքորի Արմեն: Գոքորն էլ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդն է: 

Նյութի աղբյուր՝ shamshyan.com