Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամմեդովը շնորհավորել է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի անցած ծննդյան տարեդարձը և նրան Հավատարիմ (Верный) անունով ալաբայ ցեղատեսակի շուն նվիրել. հաղորդում է Ռիա Նովոստին:
«Ես կցանկանայի սկսել ընդունված ավանդույթով։ Վերջերս դուք լավ օր եք ունեցել. հրեշտակի օր: Այդ առիթով ես Ձեզ սրտանց շնորհավորում եմ, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, հաջողություն և ամենայն բարիք», - ասել է նա հանդիպման սկզբում:
Նա նշել է, որ Պուտինը շատ բան է անում բնապահպանական հարցերում:
«Մենք մեկ ընդհանուր ընկեր ունենք՝ աշխարհի ալաբայ ցեղատեսակի միակ շունը: Եվ ես այսօր ինձ հետ բերել եմ այդ փոքրիկ ալաբային», - ավելացրել է նա:
Առաջնորդների հանդիպումից հետո դահլիճ են բերել շան ձագին, որը Թուրքմենստանի նախագահը նվիրել է Պուտինին:
Վլադիմիր պուտինը հայտնի է որպես շների սիրահար, և արտասահմանյան երկրների առաջնորդները հաճախ են շուն նվիրում Ռուսաստանի Նախագահին: