Եվրո 2016-ի ընտրական փուլում Մոլդովայի և Ռուսաստանի հավաքականների միջև հանդիպմանը Մոլդովայի երկրպագուների տրիբունայից խաղի ժամանակ ցուցադրվել է Ուկրաինայի դրոշը և ոչ կոռեկտ արտահայտություններ արվել ՌԴ նախագահի հասցեին:
Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Վիտալի Մուտկոն հայտարարել էր, որ ռուսական կողմը ՈՒԵՖԱ-ի ուշադրությունը կհրավիրի այս միջադեպին, եթե նույնիսկ այս միջադեպը նշված չլինի խաղի զեկույցում:
Մոլդովայի ֆուտբոլի ֆեդերացիան իր հերթին հայտարերել է, որ իրենք կընդունեն ՈՒԵՖԱ-ի ցանկացած պատժամիջոց և չեն բողոքարկի որոշումը: Ինչպես տեղեկացնում է Р-Спорт-ը՝ խաղի զեկույցը ՈւԵՖԱ-ն կուսումնասիրի երկուշաբթի օրը:
Նշենք, որ հանդիպումն ավարտվել է Ռուսաստանի հավաքականի հաղթանակով 2:1 հաշվով: