Ադրբեջանի զինուժի թիրախում հայտնված Տավուշի մարզի Վազաշեն, Բարեկամավան սահմանամերձ գյուղերում կատարված փաստահավաք աշխատանքների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը հասանելի է նաև ֆրանսերենով: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, զեկույցի ֆրանսերեն թարգմանությունը ևս ուղարկվել է միջազգային կառույցներին:


Փաստահավաք աշխատանքները կատարվել են միջազգային պրակտիկայում ընդունված հատուկ մեթոդներով: