«Ժամանակ» թերթը գրում է.
« Համայնքների խոշորացումը եւ դրա արդյունքում նշանակված նոր ընտրությունները հերթական առիթն են Հայաստանը ազդեցության գոտիների բաժանելու համար: Շիրակի մարզից իր կտորը ունենալու համար մղվող պայքարին է միացել մարզի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանը:
Շիրակը ազդեցության գոտիների բաժանելու հարցում այժմ մրցակցում են Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Շիրակի մարզից պատգամավոր ընտրված Արման Սահակյանը, նախկին պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Մուշեղ Պետոյանը եւ 2017թ. «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր ընտրված Վարդան Ղուկասյանը:
Եթե նախկինում փոքր գյուղերը իրենցից ֆինանսական եւ քաղաքական հետաքրքրություն չէին ներկայացնում, ապա համայնքների խոշորացման արդյունքում դրանք բավական գրավիչ են դարձել անգամ մեծ ախորժակ ունեցող խաղացողների համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում