«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դեմքով դեպի գյուղը շրջված ՀՀ կառավարության գործունեության արդյունքում այս տարի Հայաստանում ավելացել է ցորենի ներկրումը: Սա պատահական չէ. Հայաստանը ցորենի առումով ինքնաբավ է շուրջ 50 տոկոսով, իսկ հանրապետությունում սպառվող ցորենի մնացած մասը ներկրվում է, հիմնականում՝ Ռուսաստանի Դաշնությունից:
Մինչդեռ Հայաստանը կարող է դառնալ ինքնաբավ երկիր եւ ընդունակ է ռուսական ցորենը տեղականով փոխարինել. ե՛ւ հող ունենք, ե՛ւ սերմացու, ե՛ւ ֆերմերներ, միայն սպառում չունենք, ցորենը «մնում է գյուղացու վրա»:
Բայց այս խնդիրը ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը չի լուծում, որովհետեւ ներկրելն ավելի մատչելի է, ավելի հարմար: Ու այդպես գյուղացին հրաժարվում է հող մշակել, ցորեն ցանել՝ համարելով այն ոչ եկամտաբեր: Եւ հետո՝ մեկ էական հանգամանք էլ կա. Հայաստանում տարեցտարի գնալով պակասում է գյուղատնտեսությամբ զբաղվողների թիվը. վերջին չորս տարիներին գյուղատնտեսությունում զբաղվածների թիվը նվազել է 100 հազարով»:
Ավելի մանրամասն' «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: