«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Վարդենիսի բնակիչները դժգոհում են Սոթքի ոսկու հանքի շահագործումից՝ պնդելով, որ այն վնասում է հարակից համայնքների բնակիչների առողջությանը: Նրանց խոսքերով, «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը հանքը շահագործում է բաց, հաճախակի պայթեցումներ անում, եւ արդյունքում մարդու առողջությանը վնասակար արտանետումներ են լինում:
Բնակիչների մտահոգությունները կիսում են նաեւ բնապահպանները. Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց. «Պայթեցումները` ցնցման, վիբրացիայի հետ մեկտեղ, փոշի են առաջացնում, որն օդ է բարձրանում եւ տարածվում: Դրա մեջ կան նաեւ հենց այն ծանր մետաղները, որոնք հիվանդություններ են առաջացնում: Գրականության մեջ կա նշված այդ մասին: Սոթքի ոսկու հանքավայրի դեպքում նույնն է»:
Մեկնաբանությունների համար «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերություն, սակայն այդպես էլ պատասխան չստացանք»:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: