Կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունած որոշման մեջ, ըստ որի նախատեսվել է Պռոշյան համայնքում գտնվող հողամասերը վաճառել «Պ և Օ» ՓԲԸ-ին: ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը նշեց, որ ընկերությունը պարտավորվել էր ապահովել ոչ պակաս, քան 1000 քառ. մետրի շինարարության կատարումը, սանիտարական դիսպանսերների և ձեռքի մաքրող սանիտարական հեղուկների արտադրության գործընթացը՝ շինարարության և կոմունիկացիոն ցանցի համար՝ անհրաժեշտ թույլտվություններն ստանալուց հետո:
«Փոփոխությամբ առաջարկվում է ամրագրել, որ ընկերությունը պետք է ոչ միայն ապահովի համապատասխան շինարարությունը, այլ նաև կառուցի գործարան: Բացի այդ, ամրագրվում է, որ պայմանագրով սահմանված ժամկետում և չափով ներդրումը չկատարելու և/կամ գործարանը չկառուցելու դեպքում երեք ամսվա ընթացքում տուգանք կվճարի ՀՀ պետբյուջե»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Սահակյանը: