Նոյեմբերի 1-ից առևտրի իրացման վայրերի համար հաց և միս մատակարարող փոխադրամիջոցները պետք է ունենան սանիտարական անձնագրեր: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ըստ հաստատված ժամանակացույցի՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից այս նորմը պարտադիր է դարձել նախ պետական գնումներով իրականացվող սննդի տեղափոխման և Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման և հյուրանոցային տնտեսության օբյեկտների համար, իսկ նոյեմբերից այն կվերաբերի նաև Երևանի իրացման ցանցերին:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդի շղթայի օպերատորների բազայում այսօր գրանցված է հաց-հացաբուլկեղենի արտադրության ոլորտում գործունեություն ծավալող 642 տնտեսվարող, որոնցից 318-ն իրականացնում են հացի տեղափոխում՝ 458 տրանսպորտային միջոցներով:
Հոկտեմբերի 24-ի դրությամբ՝ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից սանիտարական անձնագիր է տրամադրվել հաց-հացաբուլկեղեն տեղափոխող 163 տնտեսավարողի' 236 տրանսպորտային միջոցներ շահագործելու համար, որից 101 տնտեսավարողի 158 փոխադրամիջոցի՝ Երևանում, և 62 տնտեսվարողի 88 փոխադրամիջոցի՝ մարզերում: Սանիտարական անձնագիր է տրվել նաև միս տեղափոխող 41 տնտեսվարողի՝ 80 տրանսպորտային միջոցի համար, որից 18 տնտեսվարողի 39 փոխադրամիջոցի՝ Երևանում, 23 տնտեսվարողի 41 փոխադրամիջոցի՝ մարզերում:
Հիշեցնենք, որ սանիտարական անձնագիրը հավաստում է սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցի համապատասխանությունը հիգիենիկ, սանիտարահամաճարակային, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
Հորդորում ենք նշված ոլորտներում տնտեսվարողներին և իրացման ցանցերին նոյեմբերի 1-ից հետո առանց սանիտարական անձնագրերի չտեղափոխել կամ չընդունել հաց-հացաբուլկեղեն և միս, փոխադրամիջոցները հնարավորինս արագ համապատասխանեցնել սահմանված պահանջներին, այլապես կկիրառվեն օրենքով նախատասված վարչական պատասխանատվության միջոցներ թե մատակարարողի և թե իրացնողի նկատմամբ:
Հաց և միս մատակարարող փոխադրամիջոցները նոյեմբերի 1-ից պետք է ունենան սանիտարական անձնագրեր
17:59 - 24.Հոկտեմբեր.2017
Առաջարկում ենք նաև
27/03/18 16:06
ՀՀ բոլոր մարզերում ապրիլի 1-ից հացամթերք տեղափոխող մեքենաները պետք է ունենան սանիտարական անձնագրեր
28/06/17 21:13
Հացը և միսը սեպտեմբերի 1-ից պետք է տեղափոխվեն սանիտարական անձնագրեր ունեցող փոխադրամիջոցներով
27/07/23 18:40
Ռուսաստանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի կողմ է, ոչ թե միջնորդ․ Պետրոսյան
12/06/23 10:59
Ծնելիության աճի համար ահռելի գումարներ են ներդրված, պետք է որ արդյունք ունենան. Ավինյան
05/09/22 11:33
Նոր կարգ. ՀՀ քաղաքացիները պետք է ունենան օդային տարանցիկ մուտքի արտոնագիր. Լեհաստանի դեսպանություն
11/08/22 14:23
Լաչինի միջանցքի հարցը պետք է լուծվի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան. ՌԴ ԱԳՆ
05/08/22 12:58
Քանի դեռ ՀՀ իշխանությունը զավթված է հակահայ վարչախմբի կողմից, Արցախին որևիցե ձեռք մեկնելու հեռանկար չկա․ Մետաքսե Հակոբյան
08/11/21 12:54
Նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրողին քրեական օրենսգրքով պետք է կանչել պատասխանատվության․ Արթուր Արմին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան