«Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր  համարում գրում է, որ ապրիլին ընդառաջ ՊՆ-ում մեծ փոփոխություններ են սպասվում՝ ոչ միայն կադրային, այլև կառուցվածքային, որի շրջանակներում կլինեն օպտիմալացումներ։

 

Կադրային փոփոխություններն արդեն իսկ սկսվել են, առայժմ փոխատեղումների ձեւով՝ զինվորական մասն ուժեղացնելու համար։ Այժմ աշխատում են կառուցվածքային փոփոխությունների վրա, բազմաթիվ վարչությունների, բաժինների կրճատում-միավորումներ, նոր կառույցների ստեղծում։ Օրինակ՝ քննարկում են գործերի կառավարման վարչություն ստեղծելու հարցը, որի մեջ կմտնեն ՊՆ աշխատակազմը, գնումների վարչությունը եւ այլն։ «Դրանց առաջին դեմքերի մասով փոփոխություններ չեն լինի, համենայնդեպս, այս պահին նման խոսակցություններ չկան»,- նշեց մեր աղբյուրը։ Ի դեպ, Պնախարարը միակն է, որի մասին Սահմանադրությունում առանձին նորմ կա (155 հոդված)․ նշվում է, որ ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը, իսկ նախարարն իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը: 

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում